Ինչպես տեղեկացնում է բրիտանական հանրահայտ Associated Press լրատվական գործակալությունը, անգլիական "Վեսթ Հեմի" անգլիացի կիսապաշտպան Սքոթ Պարկերը ճանաչվել է տարվա ֆուտբոլիստ Անգլիայի ֆուտբոլային լրագրողների ասոցիացիայի կողմից: Այս կոչման համար պայքարում նա շրջանցել է "Տոտենհեմի" ֆուտոբոլիստ Գարեթ Բեյլին, որը նախորդ շաբաթ Անգլիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել Անգլիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների վարկածով: Ֆուտբոլիստն իր մրցանակը կստանա մայիսի 12-ին: "Պարկերն իր թիմի գլխավոր ոգեշնչողն էր այս տարի: Հուսով ենք, որ նրա պրոֆեսիոնալիզմը կպարգևատրիվի, և "Վեսթ Հեմը" լավ կանցկացնի մրցաշրջանի ավարտը",-ասել է Ֆուտբոլային լրագրողների ասոցիացիայի նախագահ Սթիվ Բեյթսը:
|