22:26 Պաստորե. "Ես Փարիզում սպասում եմ Հիգուայինին" | |
Ֆրանսիական "ՊՍԺ"-ի աստղային կիսապաշտպան Խավյեր Պաստորեն այսօր հայտարարել է, որ լավագույն խաղընկերներից մեկը` Գոնզալո Հիգուայինը, ում հետ ինքը հանդես է գալիս Արգենտինայի ազգային հավաքանակում, վերջերս հարցրել է իրեն, թե ինչպիսի կյանքով է ապրում Ֆրանսիայում: "Երկու շաբաթ առաջ Հիգուայինը զանգահարեց ինձ ու մի փոքր հարցուփորձ արեց փարիզյան կյանքի մասին: Բացի այդ նրան հետաքրքիր էր, թե ինչ մակարդակ ունի Ֆրանսիայի առաջնությունը: Իմ լավագույն խաղընկերներից մեկն ինձ ասաց, որ դիտարկում է "ՊՍԺ" տեղափոխվելու տարբերակը, թեև մի շարք այլ ակումբներ նույնպես հետաքրքրվում են իրենով",- ասել է Խավյեր Պաստորեն:
| |
|
Total comments: 0 | |