13:43 Պաստորե. "Մեսսին պրոֆեսիոնալի կատարյալ օրինակ է" | |
"Չեմպիոնների լիգայի" 1/4 եզրափակիչ փուլում կատալոնական "Բարսելոնայի" դեմ խաղի նախօրեին ֆրանսիական "ՊՍԺ"-ի արգենտինացի երիտասարդ կիսապաշտպան Խավյեր Պաստորեն իր հիացմուքն է արտահայտել այն կապակցությամբ, որ խաղալու է իր հայրենակից Լիոնել Մեսսիի դեմ: "Մեսսին այսօր աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է, և նա յուրաքանչյուր խաղում ապացուցում է դա: Մեզ՝ արգենտինացիրներիս համար Լեոն պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի լավագույն օրինակ է հանդիսանում: Ես շատ ուրախ կլինեմ խաղալ նրա դեմ. դա առանձնահատուկ պահ կլինի ինձ համար: Ինչ վերաբերում է հենց խաղին. մեզ անհրաժեշտ է պահպանել կենտրոնացումն ողջ խաղի ընթացքում: Երբ գնդակով նրանք են, պետք է հանգիստ լինել, ոչ թե նետվել ծայրահեղութունից ծայրահեղություն: Մեր մրցակիցը կարող է օգտվել ցանկացած վրիպումից: "Չեմպիոնների լիգայում" մրցակցության մակարդակը շատ բարձր է: Այստեղ բոլոր թիմերը իրոք շատ ուժեղ են: Կայանալիք խաղում մենք կգնանք մինչև վերջ. դա հաջորդ փուլ անցնելու մեր միակ հնարավորությունն է",- ասել է Պաստորեն: Հիշեցնենք, որ "Չեմպիոնների լիգայի" 1/4 եզրափակչում կահնդիպեն հետևյալ զույգերը. "Մալագա" - "Բորուսիա" Դորտմունդ "Ռեալ" Մադրիդ - "Գալաթասարայ" "ՊՍԺ" - "Բարսելոնա" "Բավարիա" - "Յուվենթուս" Հ.Գ.: Առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 2-ին և 3-ին, իսկ պատասխան խաղերը նախատեսված են ապրիլի 9-ին և 10-ին:
| |
|
Total comments: 0 | |