Home » 2011 » Օգոստոս » 2 » Պաստորեն հաստատել է "ՊՍԺ" տեղափոխվելու լուրերը
21:48
Պաստորեն հաստատել է "ՊՍԺ" տեղափոխվելու լուրերը
 Իտալական "Պալերմոյի" արդեն նախկին կիսապաշտպան Խավյեր Պաստորեն Football Italia լրատվամիջոցին հայտնել է, որ այսուհետ իրեն կարելի է համարել ֆրանսիական "ՊՍԺ"-ի լիարժեք խաղացող. "Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ "ՊՍԺ"-ի խաղացող եմ: Ինձ մնում է միայն բուժզննում անցնել Ֆրանսիայում և մի քանի մանրուքներ քննարկել ֆրանսիական կողմի հետ: "ՊՍԺ"-ն ֆրանսիական ֆուտբոլի մեծագույն թիմերից է, և ես ուրախ եմ, որ տեղափոխվում են հենց Ֆրանսիա: Թեև ուրախ եմ, որ նոր թիմ եմ տեղափոխվում, սակայն հոգուս խորքում տխուր եմ, քանի որ լքում եմ իմ հարազատ տունը՝ "Պալերմոն": Այս թիմը միշտ իմ սրտում կմնա, քանի որ ես այստեղ եմ հասակ առել ու որպես պրոֆեսիոնալ ձևավորվել",-հուզված ասել է Պաստորեն:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 437 | Added by: Hayk | Tags: ՊՍԺ, Պալերմո, Football Italia, կիսապաշտպան, Խավյեր Պաստորե, պրոֆեսիոնալ, Ֆրանսիա | Rating: 5.0/2
Total comments: 0