Home » 2011 » Հուլիս » 18 » Պաստորեն միայն գերակումբ է տեղափոխվելու
07:31
Պաստորեն միայն գերակումբ է տեղափոխվելու
Արգենտինացի երիտասարդ ֆուտբոլիստ Խավյեր Պաստորեն, ում մոտ վաղուց արդեն ցանկություն կա իտալական "Պալերմոյից" շուտափույթ կերպով հեռանալու, երեկ հայտարարել է, որ ցանկություն ունի ուժերը փորձելու միմիայն գերակումբում: Խաղացողի խոսքերը մեջբերում է հայտնի Marca պարբերականը. "Պալերմոյից" հետո անպայման հզոր ակումբ եմ տեղափոխվելու, որպեսզի պրոֆեսիոնալ աճ ապահովեմ իմ կարիերայում: Մեր նախագահ Ձամպարինին ինձ ասել է, որ տխուր է իմ հեռանալու որոշման համար, սակայն նա կփորձի ինձ վաճառել հենց այս տարի, քանի որ, ըստ նրա, այժմ հարմար առիթ է: Վերջերս արգենտինական թերթերից մեկում կարդացի իմ՝ իսպանական "Մալագա" տեղափոխվելու ցանկության մասին: Իրոք, զարմանալի էր ու անհասկանալի: Ես չեմ խաղացել իսպանական "Լա լիգայում", բայց գիտեմ, որ այնտեղ կիսապաշտպաններն ավելի շատ ազատություն ունեն. դա հենց իմ ոճին է բնորոշ: Նախկինում ես չէի մտածում Իսպանիա տեղափոխվելու մասին, բայց այժմ իրավիճակն այլ է: Ես պատրաստ եմ ամեն տեղ խաղալու, թեկուզ Իսպանիայում, միայն թե գերակումբ տեղափոխվեմ":
Հավելենք, որ Պաստորեի ծառայություններով, ում "Պալերմոյի" նախագահը 50 մլն եվրո է գնահատել, հետաքրքրված են իսպանական "Մալագան", "Ռեալը", "Բարսելոնան", իտալական "Ռոման", "Միլանը", "Յուվենթուսը", անգլիական "Մանչեսթեր Սիթին" ու "Չելսին": Թե որ առաջնությունում օգոստոսին կմեկնարկի Պաստորեն, մնում է միայն համբերատար լինել ու սպասել:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 553 | Added by: Hartsat | Tags: Ձամպարինի, գերակումբ, Մալագա, Պալերմո, Բարսելոնա, Լա լիգա, Իսպանիա, marca, Ռեալ, Խավյեր Պաստորե | Rating: 5.0/1
Total comments: 0