Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը Չեխիայի հետ խաղից հետո պատասխանեl 1 լրագրողների հարցերին: Դրանցից կարևորագույնները ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը. Ի՞նչ կասեք խաղի վերաբերյալ: Կարծում եմ` հակառակորդը բարձր էր մեզանից ամեն ինչով, այդ թվում և խաղամակարդակով: Եդիգարյանի փոխարինումը ինչո՞վ էր պայմանավորված: Տղան լավ չէր խաղում ու պետք էր նոր ուժ մտցնել խաղի մեջ: Հայ ֆուտբոլիստները մինչև գո՞լն էին լավ խաղում, թե՞ գոլից հետո: Ամբողջ խաղի ընթացքում նրանք ճնշում էին գործադրում և առավելություն ունեին մեր թիմի նկատմամբ: Մենք վատ էինք խաղում: Առաջին դարպասի գրավման մասին ի՞նչ կարող եք ասել: Պետք է դիտել տեսագրությունը, բայց արդեն պարտվել ենք, իմաստ չունի ինչ-որ բան ասել, միևնույնէ փոխելն անհնար է: Ինչո՞ւ չստացվեց կոմբինացիոն խաղը: Բացատրեմ` մրցակիցը շատ հզոր էր ու դժվար էր նրա դեմ կոմբինացիոն որևէ գործողություն ձեռնարկել:
|