Բրազիլիայի ազգային հավաքականի 22-ամյա հարձակվող Ալեշանդրե Պատոն մեկնաբանել է այսօր վաղ առավոտյան Էկվադորի ազգային
թիմի նկատմամբ տոնած հաղթանակը (Խմբ. հիշեցնենք, որ խաղն ավարտվել է "դեղձանիկների" հաղթանակով՝ 4-2 հաշվով, 2 գոլի հեղինակ է դարձել նաև Պատոն): "Մեր առջև խնդիր էր դրված և մենք մտածում էինք ոչ թե գեղեցիկ խաղի, այլ
քառորդ եզրափակիչ դուրս գալու մասին,-հանրահայտ Goal.com կայքի լրագրողին ասել է Պատոն,-գեղեցիկ գոլեր
խփեցինք, բայց դա ամբողջ թիմի շնորհիվ էր, այլ ոչ թե միայն գոլերի
հեղինակների: Առայժմ մենք դեռ չենք կարող գոհ լինել մեր թիմի խաղից, այլ
միայն արդյունքից են գոհացած, բայց մենք դեռ ժամանակ ունենք նախ խաղը լավացնելու հարցում":
|