Home » 2011 » Մարտ » 1 » Պատոն մտածում է առջևում "Ծեր սինյորայի" հետ կայանալիք հանդիպման մասին
21:14
Պատոն մտածում է առջևում "Ծեր սինյորայի" հետ կայանալիք հանդիպման մասին
Իտալական "Միլանի" բրազիլացի հարձակվող Ալեշանդրո Պատոն, ով դարձել է երեկ "Նապոլիի" հետ կայացած հանդիպման հերոսը, համեստորեն է արտահայտվել իր ակնկալիքների մասին:
Իտալական լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ բրազիլացին իր խոսքում նշել է. "Սկուդետտոյի մասին առայժմ չեմ մտածում, այժմ մենք կենտրոնացած ենք "Յուվենթուսի" հետ կայանալիք հանդիպման վրա: Ինձ դուր է գալիս խաղալ "Միլանում": Թիմում հանդես են գալիս մի շարք հիանալի ֆուտբոլիստներ, նրանք ոչ թե իմ խաղընկերներն են, այլ եղբայրները: Ցանկանում եմ, որ "Ծեր սինյորայի" հետ կայանալիք հանդիպմանը նույնպիսի արդյունավետությամբ հանդես կգանք":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 565 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0