Home » 2012 » Մարտ » 21 » Պատրիկ Վիեյրան չի հավատում "Յունայթեդի" երիտասարդությանը
19:35
Պատրիկ Վիեյրան չի հավատում "Յունայթեդի" երիտասարդությանը
 Ֆրանսիացի լեգենդար կիսապաշտպանը խոսել է "Մանչեսթեր Յունայթեդի" կիսապաշտպան Փոլ Սքոուլզի աստղային ու կարևոր վերադարձի մասին` նշելով. "Մշտապես հիացել եմ Փոլի խաղով: Նա Անգլիայի վերջին տասնամյակների լավագույն խաղացողներից է, սակայն, միևնույն ժամանակ, պետք է նշել, որ Սքոուլզի վերադարձը կապված էր "Յունայթեդի" թուլության հետ: Չկան արժանի երիտասարդ խաղացողներ, ովքեր կարող են փոխարինել Սքոուլզի նման ֆուտբոլիստներին: Տարիներ հետո "Յունայթեդը" այլևս չի կարողանա մրցակցել ուժեղագույն թիմերի հետ",- ասել է Վիեյրան, ով այժմ ադմինիստրատիվ աշխատանքով է զբաղվում "Յունայթեդի" ոխերիմ թշնամի "Մանչեսթեր Սիթիում":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 431 | Added by: mu | Rating: 5.0/2
Total comments: 0