09:36 Պատրիկ Վիեյրան էլ հեռացավ | |
Ինչպես հայտնում է բրիտանական BBC լրատվական գործակալությունը, անգլիական "Մանչեսթեր Սիթիի" 35-ամյա ֆրանսիացի կիսապաշտպան Պատրիկ Վիեյրան ավարտել է ֆուտբոլիստի իր պրոֆեսիոնալ կարիերան: Վիեյրային աշխատանք է առաջարկվել "Սիթիի” ղեկավարության կողմից, իսկ Պատրիկը մեծ սիրով ընդունել է այն: Այսուհետ
անգլիական ակումբում նա գլխավորելու է ֆուտբոլի զարգացման բաժինը: "Կարծում եմ` բախտն ինձ ժպտացել է, որ այսպիսի ակումբում զբաղեցնում եմ այսպիսի պաշտոն,-ուրախությամբ
նշել
է
Վիեյրան,-ես դեռ սովորելու շատ բան ունեմ, սակայն ավելի փորձառու ընկերների օգնության կարիքը կլինի: Միշտ ցանկացել եմ ուժերս փորձել նոր դերում, բայց երբեք չեմ ցանկացել լքել ֆուտբոլը:
Հիշեցնենք, որ իր պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերան Վիեյրան սկսել է 1993թ.-ին` ֆրանսիական "Կաննում": Ավելի ուշ, նա ելույթ է ունեցել նաև "Միլանի", "Արսենալի", "Յուվենթուսի" և "Ինտերի" կազմերում: Ֆրանսիացի ֆուտբոլիստն "Արսենալի" կազմում 3 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, 4 անգամ` Անգլիայի գավաթակիր, իսկ "Ինտերի" կազմում Վիեյրան 3 անգամ հռչակվել է Իտալիայի չեմպիոն: Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում Պատրիկ Վիեյրան հանդես է եկել 1997-2010թթ. ընթացքում` անցկացնելով 107 խաղ՝ դառնալով 6 գոլի հեղինակ: Իր ազգային թիմի կազմում փորձառու ֆուտբոլիստը 1998թ.-ին դարձել է Աշխարհի, իսկ 2000թ.-ին` Եվրոպայի չեմպիոն: 2004թ.-ին Վիեյրան ընդգրկվել է ՖԻՖԱ-ի վարկածով 100 լավագույն ֆուտբոլիստների ցուցակում: | |
|
Total comments: 1 | |
| |