Home » 2012 » Մարտ » 17 » Պատրիս Էվրա. "Եվրագավաթներում մեղմ ասած ձախողեցինք"
18:08
Պատրիս Էվրա. "Եվրագավաթներում մեղմ ասած ձախողեցինք"
 Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" ձախ եզրային պաշտպան Պատրիս Էվրան կարծում է, որ իր հարազատ թիմը բոլոր առումներով զիջում էր Բիլբաոյի "Ատլետիկին", որի պատճառով գտնում է, որ իրենք պատահաբար չեն տուրս մնացել "Եվրոպայի լիգայի" հետագա պայքարից, այլ պարտվել են իրենցից ավելի հզոր թիմին: Բրիտանական Guardian պարբերականը մեջբերում է ֆրանսիացի Էվրայի խոսքերը. "Իհարկե, մենք բոլորս շատ տխուր ենք: Այս մրցաշրջանում եվրագավաթներում մեղմ ասած ձախողեցինք` ցույց չտալով որևէ նոր բան: Մենք պետք է հաղթեինք այն բոլոր հանդիպումները, որոնք անցկացրեցինք ինչպես "Չեմպիոնների լիգայում", այնպես էլ "Եվրոպայի լիգայում", քանի որ մեր թիմի մակարդակն է ստիպում դա անել: Այժմ, որպեսզի մրցաշրջանը զախողված չհամարենք, պետք է նվաճենք Անգլիայի չեմպիոնի տիտղոսն արդեն 20-րդ անգամ":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 457 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0