Home » 2012 » Փետրվար » 5 » Պայմաններ` "Ռեալի" հետ ընկերական խաղ անցկացնելու համար
19:30
Պայմաններ` "Ռեալի" հետ ընկերական խաղ անցկացնելու համար
 Ինչպես հաղորդում են Հոնդուրասի մարզական պարբերականները, տեղի "Օլիմպիա" ակումբը, որ ցանկանում է ընկերական հանդիպում անցկացնել "Արքայական ակումբի" հետ` նվիրված իր ստեղծման 100-ամյակին, ստիպված է մեծ շռայլությունների գնալ: Պարզվում է, որ "Ռեալի" ղեկավարությունը բացի 2 մլն եվրո պարգևավճարից նաև մի շարք պահանջներ է դրել հոնդուրասյան թիմի առջև.
1)   երկու մլն եվրո` առանց ավելորդ հարկերի,
2)   խաղից առաջ "Ռեալի" 5 խաղացողներ պետք է մասնակցեն մամուլի ասուլիսի,
3)   "Ռեալի" գովազդային գործընկերների ապրանքանիշների գործածում,
4)   հանդիպումը պետք է անցկացվի բնական խոտածածկով մարզադաշտում, ավելին` թիմը պետք է ունենա մարզման համար նախատեսված
      առանձին դահլիճ ու մարզասրահ,
5)   "Ռեալը" խաղին կներկայանա 75 հոգանոց դելեգացիայով,
6)   չարտերային չվերթ` առանց հավելյալ վայրէջքների. 50 հոգի առաջին, իսկ 25-ը` երկրորդ կարգի տեղերով,
7)   հանգրվան 5-աստղանի հյուրանոցում,
8)   երկու ավտոբուս` օդափոխիչային համակարգերով,
9)   երեք Audi մակնիշի լիմուզին,
10) երկու բեռնատար մեքենա` նախատեսված 6 հոգու համար,
11) մեծ բեռնատար մեքենա` նախատեսված սպորտային ատրիբուտների համար,
12) անհատական թիկնապահների առկայություն:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 533 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0