Home » 2013 » Հունվար » 7 » Պեդրո. "Կցանկանայինք մեր հաղթանակը նվիրել Վիլանովային"
15:32
Պեդրո. "Կցանկանայինք մեր հաղթանակը նվիրել Վիլանովային"
"Բարսելոնայի" հարձակվող Պեդրոն իր թիմի հաղթանակը նվիրել է գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովային: "Մենք, իրոք, շատ էինք ուզում հաղթել և մեր այս հաղթանակը նվիրել Վիլանովային: Տիտոյի մոտ լուրջ առողջական խնդիրներ կային, բայց այժմ նա կրկին մեր թիմի հետ է: Եվ ես շատ ուրախ եմ` մեզ հաջողվել է հաղթել: Հիմա մենք պետք է շարունակենք մեր հաղթարշավը: "Բարսելոնան" ոչ մի դեպքում չպիտի միավորներ կորցնի: Խաղից առաջ Վիլանովան թիմին ասաց, որ մենք հանգիստ լինենք և խաղանք այնպես, ինչպես կարողանում ենք` չվախենալով մեր մրցակցից, որի կազմում կային խաղացողներ, ովքեր ունակ էին լուրջ խնդիրներ ստեղծել մեզ համար",- ասել է Պեդրոն, ով դուբլի հեղինակ դարձավ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 379 | Added by: Qnar6530 | Rating: 5.0/1
Total comments: 0