Երևի բոլորդ էլ հիշում եք, որ կատալոնական "Բարսելոնայի" իսպանացի հարձակվող Պեդրոն վերջերս էր վերադարձել ֆուտբոլային խաղադաշտ` ետևում թողնելով ծնկի ծանր վնասվածքի հետևանքները: Այսօր "կապտանռնագույնների" պաշտոնական կայքը հաղորդագրություն է տարածել, ըստ որի` իսպանացին այդպես էլ չկարողացավ դիմանալ իսպանական ֆուտբոլի տեմպին` ստանալով ևս նոր վնասվածք: Նշվում է, որ Պեդրոն վնասել է ձախ ոտքի ազդրը, որի պատճառով ստիպված կլինի բաց թողնել ամենաշատը 2 շաբաթ:
|