Իսպանական "Marca"-ն պնդում է, որ Լոնդոնի "Չելսին" կարողացել է համաձայնության գալ կատալոնական "Բարսելոնայի" ղեկավարության հետ Պեդրո Ռոդրիգեսի տրանսֆերի հարցում: Ըստ իսպանական լրատվամիջոցի` "Չելսին" կատալոնացիներին կվճարի 28 մլն եվրո միանգամից, իսկ ևս 2 մլն եվրո կվճարվի բոնուսի տեսքով: "Բարսելոնայի" ղեկավարությունը թույլատրել է ֆուտբոլիստին մեկնելու Լոնդոն և բուժզննում անցնելու "Չելսիի" մարզաբազայում:
Հաղորդվում է, որ "Մանչեսթեր Յունայթեդը" Պեդրոյի համար առաջարկում էր 25 մլն եվրո, իսկ ևս 5 մլն եվրո կվճարվեր բունիսի տեսքով: Ահա թե ինչու են կատալոնացիներն ընդունել հենց լոնդոնյան ակումբի առաջարկը` մերժելով "Մանչեսթեր Յունայթեդին":
Հետաքրքիր է, որ օրեր շարունակ հաղորդվում էր, թե Պեդրոյի ծառայություններով հետաքրքրված է նաև "Մանչեսթեր Սիթին", սակայն վերջինս ոչ մի պաշտոնական առաջարկ չի արել Պեդրոյի տրանսֆերի վերաբերյալ:
|