Ֆուտբոլի արքա Պելեն երեկ հանդիպել էր լատինամերկյան ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ և այդ ժամանակ հայտարարել է, որ
Լիոնել Մեսսին և Ուեյն Ռունին մեծ ֆուտբոլիստներ դառնալու համար դեռ պետք է
դրսևորեն իրենց նաև միջազգային ասպարեզում. "Իմ կարծիքով, ֆուտբոլիստի
մեծությունը որոշվում է աշխարհի առաջնությունում ցուցադրած նրա ելույթներով: "Բարսելոնայի" հանդիպումներում Մեսսին անկրկնելի է, սակայն Արգենտինայի
ազգային հավաքականի կազմում նա բոլորովին այլ ֆուտբոլիստ է դառնում: Համեմատեք նրան Զինեդին
Զիդանի հետ, ով ճանաչվել է աշխարհի չեմպիոն և 15 տարի մնացել է
համաշխարհային ֆուտբոլում, և կհասկանաք, որ ֆրանսիացին բացառիկ ֆուտբոլիստ
է",-հայտարարել է Պելեն: 71-ամյա բրազիլացին նաև խոստովանել է, որ համարվում է "Մանչեսթեր Յունայթեդի" հարձակվող Ուեյն Ռունիի տաղանդի երկրպագուն. "Ես Ռունիի մեծ երկրպագու եմ: Ուեյնի գլխավոր ուժը նրա սրտում է, նա
միշտ պայքարում է հանուն թիմի: Բայց դժվար է համեմատել նրան ինձ հետ: Ես
շատ գոլեր էի խփում, չգիտեմ՝ կարո՞ղ է արդյոք նա էլ նման արդյունքի
հասնել",-ասել է աշխարհի եռակի չեմպիոնը:
|