Home » 2011 » Մարտ » 3 » Պելեի կարծիքով նախագահը պիտի Պլատինի լինի
19:46
Պելեի կարծիքով նախագահը պիտի Պլատինի լինի
19-րդ դարի համաշխարհային ֆուտբոլային աստղ բրազիլացի Պելեն կարծում է,  որ ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին ունի այն բոլոր անհրաժեշտ հատկությունները, որոնք անհրաժեշտ են ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համար:
Նշենք, որ ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունները կկայանան հունիսի 1-ին: Բացի ներկայիս նախագահ Յոզեֆ Բլատերից, ով մտադիր է չորրորդ անգամ վերընտրվել այս պաշտոնում, կա ևս երկու հավանական թեկնածու` Միշել Պլատինին և Ասիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի նախագահ Մոհամեդ բին Համամը: Ամեն դեպքում, Պլատինին և բին Համամը դեռևս պաշտոնապես չեն հաստատել, որ պատրաստվում են պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համար:
Այսօր 70-ամյա բրազիլացին, ով հանդիսանում է ՖԻՖԱ-ի ֆուտբոլային կոմիտեի անդամ, հանդիպում է ունեցել լրագրողների հետ և ասել է. "Հնարավոր է, որ Պլատինին իր թեկնածությունն առաջադրի: Նա արդեն ՈՒԵՖԱ-ի նախագահն է, սա նրա համար լավ հնարավորություն է:"
Այդ հանդիպման ժամանակ Պելեն նաև ընդծել է, որ ինքը Բլատերի հետնորդը դառնալու հավակնություններ չունի. "Ասում են, որ ձայների հնարավոր վաճառքի մասին քննարկում է ծագել, բայց ես այնտեղ չեմ եղել: Մենք արդարաբար ենք ձեռք բերել 2014թ-ի աշխարհի առաջությունը Բրազիլիայում անցկացնելու իրավունքը, բայց այս ընտրությունների ժամանակ լուրջ խնդիրներ են առաջացել":
Նշենք, որ վերջինս քննադատության ենթարկվեց 2018թ-ի և 2022թ-ի աշխարհի առաջնությունների կազմակերպիչ երկրների ընտրության շուրջ ծագած սկանդալից հետո
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 554 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0