Home » 2011 » Օգոստոս » 3 » Պելեն գովաբանում է Նեյմարին
18:30
Պելեն գովաբանում է Նեյմարին
"Ֆուտբոլի արքա" Պելեն հերթական անգամ գովեստի խոսքեր է շռայլել Բրազիլիայի ազգային հավաքականի և "Սանթոսի" երիտասարդ հարձակվող Նեյմար դա Սիլվայի հասցեին: Իսպանական AS հանդեսը մեջբերում է Պելեի խոսքերը. "Նեյմարը հիանալի ֆուտբոլիստ է: Նա կդառնա այնպիսին, ինչպիսին Մեսսին ու Կական են, նա կարող է անգամ հասնել իմ, Զիկոյի և մեծատամ Ռոնալդոյի հաջողություններին: Նեյմարը դեռ աճելու տեղ ունի, և համոզված եմ, որ նա դեռ ցույց կտա իր ողջ պոտենցիալը: Տղան բազում առաջարկներ ուներ Եվրոպայից, բայց որոշեց մնալ "Սանթոսում", և ես կարծում եմ, որ դա ճիշտ որոշում էր",-հպարտորեն "Նոր Պելեի" մասին ասել է Պելեն:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 440 | Added by: Hayk | Tags: Զիկո, Կակա, Պելե, Նոր Պելե, Սանթոս, Մեսսի, Նեյմար դա Սիլվա, ֆուտբոլի արքա | Rating: 3.7/3
Total comments: 2