Home » 2012 » Օգոստոս » 25 » Պելեն իրեն անգերազանցելի է համարում, սակայն....
22:07
Պելեն իրեն անգերազանցելի է համարում, սակայն....
 Լեգենդար բրազիլացի Պելեն փորձել է հերթական ցնցող հայտարարությունն անել` նշելով, որ իր հայրենակից Նեյմարը ինչ-որ տարօրինակ առավելություններ ունի կատալոնական "Բարսելոնայի" աստղ Լեո Մեսսիի համեմատ: "Իհարկե, արգենտինացիները վատ ֆուտբոլիստներ չեն: Հոյակապ ֆուտբոլիստ էր Մարադոնան, իսկ այժմ հոյակապ է խաղում Մեսսին: Սակայն այդ երկուսն էլ միայն ձախ ոտքով էին նորմալ ֆուտբոլ խաղում, քանի որ նրանց մոտ գրեթե զարգացած չէ այլ կերպ խաղալու ունակությունը: Նեյմարը կարող է առաջ անցնել բոլորից, քանի որ այդ տղան ամեն ինչ գերազանց է անում: Երբեմն նկատում եմ, որ դեռևս չի աճել, սակայն 2-3 տարի անց արդեն հենց նա կլինի աշխարհում համար մեկը: Իսկ ահա մեկ բանում վստահ չեմ. դժվար թե Նեյմարին հաջողվի 1281 գոլի սահմանը հատել: Նա դեռևս 20 տարեկան է, արդեն 133 գոլի հեղնակ է դարձել, սակայն դա շատ քիչ է",- ասել է Պելեն:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 436 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 2