23:01 Պելեն մտորում է մունդիալի և նրա առաջացրած խնդիրների մասին | |
Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ դժգոհել է, որ իր երկիրը Մունդիալին այդքան էլ արագ չի պատրաստվում, որը տեղի կունենա 2014թ.-ին: Հեղինակավոր ESPN լրատվական գործակալությունը մեջբերում է բրազիլացի հարձակվողի խոսքերը. "Ինչ վերաբերում է մեր ընտրանուն, ապա 2014թ.-ին նրա հետ ոչ մի խնդիր չենք ունենա: Ես մտահոգված չեմ հավաքականով: Ավելի շատ անհանգստացած եմ Մունդիալի կազմակերպչական պահով: Այժմ ես ու մեր երկրի նախագահը ջանքեր չենք խնայում, որպեսզի Մունդիալի ժամանակ ոչ մի խնդիր չառաջանա, իսկ ծագածն էլ շտապ լուծում ստանա: Հույս ունեմ, որ մեզ կհաջողվի ինչպես հարկն է անցկացնել Մունդիալը":
| |
|
Total comments: 0 | |