10:42 Պելեն սիրում է "Բարսելոնայի" խաղաոճը | |
![]() "Հաջողության բանալին այն է, երբ հզոր ֆուտբոլիստները երկար ժամանակ խաղում են իրար հետ: "Բարսելոնայի" խաղաոճն այն է, ինչ մարդիկ ուզում են տեսնել, և ես հուսով եմ, որ այն օրինակ կծառայի: Ես իսկապես վստահ եմ, որ հմտությունները գերազանցելու են ուժին",- Պելեի խոսքերը մեջբերել է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը: "Նայեք Գերմանիային: Նրանք այսօր ավելի շատ տեխնիկական ֆուտբոլ են ցուցադրում և դա հենց այն ֆուտբոլն է, որը մենք ցանկանում ենք տեսնել: Մենք ուզում ենք տեղաշարժվելիս տեսնել գնդակը, այլ ոչ թե ֆուտբոլիստներին, և դա միայն նկատելի է այն թիմերի մոտ, որոնք, իսկապես, կազմակերպված են: Վերջերս ես շատ եմ հետևել "Բարսելոնայի" խաղերին, և նրանք հիշեցնում են ինձ "Սանթոսին" իմ լավագույն տարիներին, կամ "Բենֆիկային", "Այաքսին", "Միլանին", "Ռեալին"... Բոլորն էլ իրենց ժամանակին ստանդարտներ են սահմանել, և նրանց հաջողության գաղտնիքը երկար ժամանակ նույն ֆուտբոլիստներով ելույթ ունենալն էր",- հավելել է "Ֆուտբոլի արքան": | |
|
Total comments: 0 | |