Հեղինակավոր AP պարբերականը տեղեկացնում է, որ լեգենդար բրազիլացի հարձակվող Պելեն դարձել է 2014թ.-ի աշխարհի առաջնության պատվավոր դեսպան: Նշվում է, որ աշխարհի եռակի գավաթակիրը երկրի նախագահ Դիլմա վան Ռուսեֆի հետ բանակցություններ է վարել և համաձայնել դեսպանի դերը կատարելու պայմանների հետ: Ենթադրվում է, որ Պելեն կօգնի համախմբել բրազիլացիներին և պատրաստվել աշխարհի առաջնության անցկացմանը:Նշենք, որ ներկայումս նախապատրաստական տեմպն այդքան էլ բարձր չէ, ինչի համար Բրազիլիային հաճախ քննադատում են, մասնավորեպես՝ նման մտավախություն է հայտնել հենց Պելեն:
|