Կատալոնական "Բարսելոնայի" գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան բոլորին հասկացրել է, որ արդեն հոգնել է պատասխանել այն հարցերին, որոնք կապված են իր և կատալոնական գրանդի միջև կնքվելիք պայմանագրին: 41-ամյա կատալոնացի մասնագետը "կապտանռնագույնների" պաշտոնական կայքին տված հարցազրույցի ժամանակ ասել է. "Իմ պայմանագրի հետ կապված բոլոր խոսակցություններն արդեն զզվեցրել են: Վստահեցնում եմ, որ եթե պայմանագրիս հետ կապված նորություններ լինեն, ապա դրա մասին Դուք հաստատ կտեղեկանաք: Բոլոր նորությունները կիմանաք շուտով": Նշենք, որ պարոն Պեպի և "Բարսելոնայի" միջև պայմանագիրն ունժի մեջ է մինչև այս ամառ:
|