15:01 Պեպ Գվարդիոլա. "Հասկանում եմ բոլոր մադրիդիստներին" | |
Կատալոնական "Բարսելոնայի" բազմատիտղոս գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան լրագրողների հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է Իսպանիայի գավաթի եզրափակչի մասին, որը կարող է տեղի ունենալ կատալանների հավերժ ախոյան Մադրիդի "Ռեալի" "Սանտիագո Բեռնաբեու" մարզադաշտում, որին դեմ է ինչպես "սերուցքայինների" ողջ անձնակազմը, այնպես էլ թիմի երկրպագուները: Հեղինակավոր Goal.com սպորտային պորտալը մեջբերում է կատալոնացի մասնագետի խոսքերը. "Սանտագո Բեռնաբեուն" ֆանտաստիկ մարզադաշտ է ինչպես իր խոտածածկի որակով ու տեխնիկական հնարավորություններով, այնպես էլ երկրպագուների տարողությամբ: Սակայն ես հասկանում է "Արքայական ակումբի" այն բոլոր երկրպագուներին, ովքեր չեն ցանկանում, որպեսզի Իսպանիայի գավաթի եզրափակչի շրջանակներում "Ատլետիկ Բիլբաո" - "Բարսելոնա" հանդիպումը կայանա հենց իրենց խաղադաշտում: Հասկանում եմ նաև, որ այդ եզրափակիչը, որի կայանալու օրը դեռևս հայտնի չէ "Չեմպիոնների լիգայի" մրցաշարի պատճառով, պետք է կայանա այնպիսի մարզադաշտում, որն ունի անզուգական խոտածածկ: Այդ առումով ես չէի ցանկանա, որպեսզի եզրափակիչը կայանար Բիլբաոյի "Ատլետիկի" "Սան-Մանեսե" մարզադաշտում, քանի որ այնտեղ խոտածածկը շատ վատ է, որն էլ մեծ առավելություն կտա մեր մրցակցին":
| |
|
Total comments: 0 | |