08:28 Պեպ Գվարդիոլան կարո՞ղ է մարզել Հենրիխ Մխիթարյանին | |
Վերջին օրերին Ուկրաինայում լուրեր էին պտտվում, թե հայտնի իսպանացի մասնագետ Խոսեպ Գվարդիոլան կարող է գլխավորել Դոնեցկի "Շախտյորը": Այս առիթով երեկ տված մամուլի ասուլիսի ժամանակ "հանքափորների" գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն ասել է, որ ինքը պատրաստ է հեռանալ ներկայիս թիմից, եթե նման ցանկություն ունի ակումբի ղեկավարը: "Ես հարցրի ակումբի նախագահին, թե արդյոք իրականությանը համապատասխան են այն լուրերը, թե Խորվաթիայում նա հանդիպել է Պեպ Գվարդիոլային: Նա ինձ ասել է, որ ոչ թե ինքն է հանդիպել այդ մասնագետին, այլ մեր ակումբի սպորտային տնօրեն Սերգեյ Պալկինը: Անձամբ դժվարանում եմ հավատալ, որ այդ հայտնի մարզիչը կցանկանա աշխատել Ուկրաինայում այն դեպքում, երբ հոյակապ առաջարկ ունի Լոնդոնի "Չելսիից": Բայց ես շատ ուրախ կլինեի, եթե թիմը գլխավորեր նման բարձրակարգ մասնագետ: Դա կնշանակեր, որ նրան հանձնում են իմ ստեղծած թիմը: Ես միմիայն հպարտ կլինեի: Եթե Խոսեպ Գվարդիոլան որոշի մարզել "Շախտյորը", ապա ես առանց որևէ ավելորդությունների կհեռանամ թիմից",- ասել է Միրչա Լուչեսկուն:
| |
|
Total comments: 0 | |