Home » 2012 » Հունվար » 20 » Պեպեն չի զղջում իր խաղի համար, բայց...
13:56
Պեպեն չի զղջում իր խաղի համար, բայց...
 Մադրիդի "Ռեալի" պորտուգալացի պաշտպան Պեպեն, ով Իսպանիայի "Արքայական գավաթի" 1/4 եզրափակիչ փուլի կատալոնական "Բարսելոնայի" հետ առաջին խաղում մի քանի անգամ ուժգնորեն բախվել էր "կապտանռնագույնների" առաջատար Լիրոնել Մեսսի հետ, մի անգամ էլ "անզգուշաբար" տրորել էր վերջինիս ձեռքը, այսօր մեկնաբանել է իր վայրագ պահվածքը գավավաթային "Էլ Կլասիկոյի" ընթացքում:
  "Ես երբեք չեմ ցանկանում վնասել իմ գործընկերներին: Նույնիսկ նման բան երբևէ մտքովս չի անցել: Ինչ վերաբերում է Մեսսի հետ տեղի ունեցած դրվագին, ապա անկեղծորեն եմ ասում, որ ես միտումնավոր ոչինչ չեմ արել: Եթե Մեսսին ինձնից վիրավորված է, ապա ես պատրաստ եմ նրանից ներողություն խնդրել: Ես բոլոր խաղերում միմիայն մի նպատակ ունեմ` պաշտպանել իմ թիմին ողջ խաղի ընթացքում: Պատասխան խաղի ժամանակ էլ հոգով ու մարմնով պաշտպանելու եմ իմ թիմին` փորձելով չվնասել մրցակցի խաղացողներին",- ասել է մադրիդցիների պաշտպանը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 504 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0