Home » 2011 » Մարտ » 21 » Պեպեն կմնա Մադրիդում
19:43
Պեպեն կմնա Մադրիդում
 Մադրիդի "Ռեալի" պորտուգալացի պաշտպան Կլեբեր Պեպեն նոր պայմանագիր է կնքել "արքայական ակումբի" հետ, որով իր պայմանագրի ժամկետն իսպանական ակումբի հետ երկարաձգել է մինչև 2016թ.-ը:
Ըստ նոր պայանագրի` պորտուգալացի պաշտպանը տարեկան կստանա շուրջ 4 մլն. եվրո, որը նրան կդարձնի աշխարհի ամենաբարձր վարձատրվող պաշտպանը (հիշեցնենք, որ մինչև նոր պայմանագիրը նա ստանում էր տարեկան 1.8 մլն. եվրո):
Մադրիդյան Marca պարբերականի համաձայն, այս որոշմանը մեծ դեր է ունեցել "Ռեալի" գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, ով շատ է վստահում պորտուգալացուն, քանի որ վերջինս մեկ անգամ չէ, որ փրկել է "սերուցքայիններին" մրցակցի գրոհների ժամանակ:
Նշենք, որ իսպանական "Լա լիգայի" 2010-2011 մրցաշրջանում Պեպեն մասնակցել է 18 խաղի, խփել է 1 գոլ, ստացել 6 դեղին և 1 կարմիր քարտեր:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 534 | Added by: REAl | Rating: 5.0/2
Total comments: 0