Home » 2012 » Օգոստոս » 20 » Պեպեն ուղեղի ցնցում չի ստացել
12:39
Պեպեն ուղեղի ցնցում չի ստացել
 Մադրիդի "Ռեալի" պորտուգալացի կենտրոնական պաշտպան Պեպեն երեկ իսպանական "Լա Լիգայի" առաջին տուրի շրջանակներում "Վալենսիայի" դեմ կայացած տնային խաղում դեռ 1-ին խաղակեսի վերջնամասում բախվել էր իր թիմակից ու "Արքայական ակումբի" ավագ և դարպասապահ Իկեր Կասիլյասի հետ, ինչից հետո նա այլևս դաշտում չի հայտնվել հանդիպման 2-րդ հատվածում: Ֆուտբոլիստին արագորեն տեղափոխել էին մոտակա հիվանդանոցը, որտեղ անցկացված մանրակրկիտ հետազոտությունը ցույց է տվել, որ ֆուտբոլիստի մոտ կասկածվող ուղեղի ցնցում չի եղել: Խաղացողը կարող է մի փոքր հանգստից հետո կրկին խաղադաշտ դուրս գալ: Այս կերպ Պեպեն կատալոնական "Բարսելոնայի" դեմ օգոստոսի 23-ի խաղին կարող է նորմալ մասնակցել:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 483 | Added by: Hartsat | Rating: 3.0/2
Total comments: 1