Home » 2013 » Հունվար » 5 » Պեպեն վիրահատվել է ու դեռ չի խաղա
11:24
Պեպեն վիրահատվել է ու դեռ չի խաղա
 Մադրիդի "Ռեալի" պորտուգալացի պաշտպան Պեպեն օրերս վիրահատության է ենթարկվել: Բժիշկները վիրահատել են 29-ամյա ֆուտբոլիստի ոտնաթաթը: Պորտուգալիայի ազգային ընտրանու պաշտպանը տարօրինակ ցավեր էր զգացել ոտքի մեջ և հետազոտության է մեկնել հայրենի Պորտու քաղաքում: Տեղի բժիշկները նպատակահարմար են գտել վիրահատել ֆուտբոլիստին` հետագայում ավելորդ խնդիրներից խուսափելու նպատակով: Սպասվում է, որ ֆուտբոլիստը շարք կվերադառնա մոտ 1 ամսից և կկարողանա մարզավիճակ ձեռք բերել "Մանչեսթեր Յունայթեդի" դեմ կայանալիք խաղերից առաջ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 528 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0