Home » 2011 » Սեպտեմբեր » 9 » Պեպեն վստահեցնում է, որ իր և Կառվալյոյի միջև որևէ տարաձայնություն չկա
20:23
Պեպեն վստահեցնում է, որ իր և Կառվալյոյի միջև որևէ տարաձայնություն չկա
 Մադրիդի "Ռեալի" պորտուգալացի կենտրոնական պաշտպան Պեպեն լրագրողների հետ հանդիպման ժամանակ հերքել է լուրերն այն մասին, որ նա ընդհարվել է իր թիմակից և Պորտուգալիայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Ռիկարդու Կարվալյոի հետ: "Սերուցքայինների" պաշտոնական կայքը մեջբերում է պորտուգալացու խոսքերը. "Պատմությունը սկիզբ է առել անցած շաբաթ, երբ ԵՎՐՈ 2012-ի ընտրական փուլի շրջանակներում Կիպրոսի ընտրանու հետ կայացած հանդիպմանը Կարվալյոն լքեց ազգային թիմը այն պատճառով, որ Պեպեն զբաղեցնելու էր նրա տեղը հիմնական կազմում: Այդ ամենը հորինել են մարդիկ, ովքեր նախանձում են "Ռեալին" և տհաճություններ են ցանկանում նրան: Կարվալյոյի հետ մենք որևէ խնդիր չունենք: Ռիկարդոն հիանալի տղա է և ինձ համար լավ օրինակ":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 409 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0