Home » 2011 » Օգոստոս » 18 » Պեպն ու Մեսսին նոր ռեկորդներ են սահմանել
16:44
Պեպն ու Մեսսին նոր ռեկորդներ են սահմանել

 Կատալոնյան "Բարսելոնան" 10-րդ անգամ դարձավ Իսպանիայի սուպերգավաթակիր՝ երկու խաղերի ընդհանուր 5-4 հաշվով առավելության հասնելով Մադրիդի "Ռեալի" նկատմամբ: "Կապտանռնագույներին" հաղթանակ է պարգևել արգենտինացի Լիոնել Մեսսի դուբլը, ով Իսպանիայի սուպերգավաթներում խփած գոլերի նոր ռեկորդ է սահմանել: Մինչ այդ ռեկորդը պատկանում էր "Արքայական ակումբի" նախկին խաղացող Ռաուլին, ով աչքի էր ընկել 7 անգամ: Այսօր Մեսսիին հաջողվեց գերազանցել այդ թիվը՝ Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկություններում մրցակցի դարպասը գրավելով 8-րդ անգամ: Յուրօրինակ ռեկորդի հեղինակ է դարձել նաև կատալոնացիների մարզիչ Խոսեպ Գվարդիոլան. ակումբի հետ նվաճած տիտղոսների թվով նա հավասարվեց Յոհան Կրույֆին, ով 1988-1996թթ. մրցաշրջանների ընթացքում թիմին 10 տիտղոս էր բերել, իսկ ահա Գվարդիոլային դա հաջողվեց իր պաշտոնավարման ընդամենը 3 տարում:

Հավելենք, որ "Բլանկոսներն" այս մրցաշարում հաղթել են 8 անգամ:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 456 | Added by: Hayk | Tags: ոհան Կրոյֆ, Խոսեպ Գվարդիոլա, Լիոնել Մեսսի, Կապտանռնագույներ, սուպերգավաթ, Արքայական ակումբ, Ռաուլ, Բարսելոնա, Ռեալ, մարզիչ | Rating: 5.0/2
Total comments: 0