Իսպանիայի առաջնության 16-րդ տուրի
շրջանակներում կայանալիք սկզբունքային "Էլ կլասիկոյից" առաջ տեղի ունեցած մամուլի
ասուլիսի ժամանակ լրագրողների հարցերին պատասխանել է կապտանռնագույնների գլխավոր
մարզիչ Պեպ Գվարդիոլան, այլ ոչ թե նրա օգնականը, ինչպես եղել է "Ռեալի" դեպքում: "Կարանկան նշել է, թե "Ռեալը" պատրաստվում է պրեսինգի՞
դիմել, ես տպավորված եմ: Սակայն պետք է ասեմ, որ ես ևս մտադիր եմ իդեալական
նախապատրաստել թիմը և հաջողության հասնել "Բերնաբեուում": Մենք պետք է շատ ուշադիր լինենք "Ռեալի" դիրքային խաղին, նրանց ռազմավարությանը և հակագրոհներին",-նշել է "Բարսելոնայի" գլխավոր մարզիչը՝ ակնարկելով, թե որ թիմն է ավելի շատ
վերահսկելու գնդակը": Հիշեցնենք, որ "Ռեալ"-"Բարսելոնա" մրցավեճը կայանալու է այս գիշեր, ժամը 01:00-ին:
|