Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան (FA)
մեղադրանք է ներկայացրել "Նյուքասլի" գլխավոր մարզիչ Ալան Պերդյուին
անվայելուչ վարքի համար՝ կապված օգոստոսի 20-ին "Սանդերլենդի" հետ
հանդիպումից առաջ մամուլի ասուլիսի ընթացքում արած մեկնաբանությունների համար. այս մասին հաղորդում է The Guardian բրիտանական հանրահայտ պարբերականը: Ասոցիացիայում, սակայն, չեն
մանրամասնում, թե Պերդյուի կոնկրետ որ մեկնաբանության մասին է խոսքը:
Ենթադրվում է, որ դրանք մամուլի ասուլին Հորվարդ Վեբի` հանդիպման գլխավոր մրցավար
նշանակվելուն վերաբերող խոսքերն են: Նշենք, որ Պարդյուն պետք է մեղադրանքին պատասխանի` բողոքարկելով այն մինչև երկուշաբթի՝ սեպտեմբերի 5-ը:
|