Ճապոնական հայտնի Konami համակարգչային խաղեր արտադրող ընկերությունը արդեն այսօր պաշտոնապես լույս աշխարհ է բերել Pro Evolution Soccer 2013 համակարգչային սիրված խաղի դեմո-տարբերակը, որտեղ համակարգչային խաղերի սիրահարները կարող են ֆուտբոլ խաղալ 8 թիմերով` Գերմանաիայի, Անգլիայի, Իտալիայի ու Պորտուգալիայի ազգային ընտրանիներով և բրազիլական "Ֆլամենգո", "Սանթոս", "Ֆլյումինենսե" ու "Ինտերնասիոնալ" ակումբներով: Այս խաղի ամբողջական տարբերակը PC, Xbox 360, PlayStation 3 և PlayStation Portable խաղային ապարատների վրա վաճառքում կհայտնվի արդեն աշնանը: Մինչ այդ բավարարվե՛ք միայն այս 8 թիմերով: Խաղի PC տարբերակը կարող եք ներբեռնել այստեղից:
|