10:18 Պետեր Չեխ. "Կարծում եմ, որ մրցաշարային աղյուսակում դեռ փոփոխություններ կլինեն" | |
![]() Չեխի խոսքերը մեջբերում է բրիտանական հեղինակավոր Sky Sports պարբերականը. "Արսենալը" շատ կարևոր հանդիպում ունեցավ "Տոտենհեմի" հետ: Նրանք հաշվի մեջ առաջ էին 3-1 հաշվով, սակայն արդյունքում իրենց ձեռքից բաց թողեցին հաղթանակը: Հիմա "Արսենալը" մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականում է գտնվում երկար ընդմիջումից հետո: "Արսենալը" շատ հնարավորություններ ուներ այս մրցաշրջանում, որպեսզի կրճատեր "Մանչեսթեր Յունայթեդի" հետ եղած միավորների տարբերությունը, սակայն նրանք չօգտագործեցին իրենց հնարավորությունը: Մենք երկար ժամանակ ասում էինք, որ ցանկանում ենք հաղթել և ճնշում գործադրել "Մանչեսթեր Յունայթեդի" վրա: "Արսենալին" ծանր խաղեր են սպասվում, իսկ "Մանչեսթեր Յունայթեդը" պետք է հաղթի մեզ և "Արսենալին": Այնպես որ` նրանք կարող են վեց միավոր կորցնել: Մենք սեփական հարկի տակ դեռ պետք է խաղեր անցկացնենք "Վեսթ Հեմի" և "Տոտենհեմի" դեմ, և եթե մենք նրանց հաղթենք, իրավիճակը կարող է փոխվել: "Չելսին" մի քանի ամիս առաջ ավելի վատ վիճակում էր, սակայն հիմա մեր մարզավիճակը նորմալ է": | |
|
Total comments: 0 | |