Home » 2011 » Ապրիլ » 12 » Պետեր Չեխ. "Յունայթեդը" կհաղթի "Պրեմիեր լիգայում"
20:11
Պետեր Չեխ. "Յունայթեդը" կհաղթի "Պրեմիեր լիգայում"
 Լոնդոնի "Չելսիի" չեխ դարպասապահ Պետեր Չեխն այսօր երեկոյան 23:45-ին "Չեմպիոնների լիգայի" 1/4 փուլի շրջանակներում "Մանչեսթեր Յունայթեդի" դեմ կայանալիք կարևորագույն հանդիպումից առաջ լրագրողների հետ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ "Յունայթեդը" կհաղթի Անգլիայի առաջնությունում. "Մենք գիտենք, որ "Չեմպիոնների լիգան" վերջին մրցաշարն է, որտեղ մենք կարող ենք հաղթել: Այդ պատճառով այսօրվա հանդիպումը անասելի կարևոր է մեզ համար: Իսկ "Պրեմիեր լիգայում" "Յունայթեդը" հերթական տիտղոսը կնվաճի. նրանց դեմ համարժեք պայքար մղող թիմ չկա: Թիմը շատ լավ մարզավիճակում է, և ինձ թվում է, իր ձեռքից բաց չի թողնի հերթական չեմպիոնությունը":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 548 | Added by: mu | Rating: 5.0/2
Total comments: 8