21:28 Պետր Չեխ. "Եթե հաղթենք, ապա..." | |
Լոնդոնի "Չելսիի" չեխ դարպասապահ Պետր Չեխը դժկամորեն նշել է, որ եթե "Պրեմիեր լիգայի" 30-րդ տուրում կայանալիք Լոնդոնի "Տոտենհեմի" հետ խաղից առաջ իրենք կարողանային հաղթել Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակում 2-րդ հորիզոնական զբաղեցնող "Մանչեսթեր Սիթիին", ապա այսօր իրավիճակն այլ կլիներ: "Իհարկե, "Տոտենհեմի" հետ խաղը վճռորոշ է լինելու մեզ համար: Մենք հետ ենք մնում նրանցից ընդամենը 5 միավորով և կարող ենք արագորեն վերականգնել միավորների տարբերությունը: Թիմը կփորձի ամեն բան հաղթելու համար, իսկ երկրպագուներն էլ միշտ մեր կողքին պետք է լինեն, ինչպես "Նապոլիի" հետ խաղի ժամանակ",- ասել է Չեխիայի ազգային հավաքականի ավագը:
| |
|
Total comments: 0 | |