Լոնդոնի "Չելսիի" դարպասապահ Պետր Չեխը հայտարարել է, որ "Մանչեսթեր Սիթիի" նկատմամբ տոնած հաղթանակը չափազանց կարևոր նշանակություն ունի իր թիմի համար. "Մենք կրճատեցինք միավորների տարբերությունը "Սիթիի" նկատմամբ` դրանք հասցնելով 7-ի և կարող ենք ասել, որ վերադարձանք չեմպիոնական մրցավազքին: Եթե երեկ պարտվեինք "Սիթիին", ապա կզիջեինք առաջատարին 13 միավոր, ինչը շատ մեծ տարբերություն կլիներ, իսկ ահա 7 միավորը լրիվ այլ բան է: Այժմ հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչպիսի ազդեցություն կունենա մրցաշրջանի առաջին պարտությունը "Սիթիի" վրա",-ասել է Չեխը:
|