Home » 2012 » Մայիս » 26 » Պիկե. "Նա մի օր վերադառնալու է"
20:42
Պիկե. "Նա մի օր վերադառնալու է"
 Կատալոնական "Բարսելոնայի" երիտասարդ կենտրոնական պաշտպան Խերարդ Պիկեն, երեկ դառնալով Իսպանիայի "Արքայական գավաթի" հաղթող, հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ իր նախկին գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան դեռ վերադառնալու է մեծ ֆուտբոլ` մարզելու "կապտանռնագույններին": Հեղինակավոր Goal.com սպորտային պորտալը մեջբերում է իսպանացի պաշտպանի խոսքերը. "Գվարդիոլան զգաց, որ եկել է հեռանալու ժամանակը: Սակայն, կարծում եմ, որ նա երկար ժամանակ դեռ կհիշի "Բարսելոնային" մարզելու օրերը: Հենց դրա համար վստահություն ունեմ, որ նոստալգիան (Խմբ. նշենք, որ այս բառը բացատրվում է որպես կարոտախտ) անխուսափելի է, և նա մի օր վերադառնալու է: Այո, ես այս մրցաշրջանում խաղադաշտ դուրս եկա այնքան անգամ, որքան ցանկանում էի: Սակայն ես մի տեսակ հպարտություն եմ զգում, որ իմ մարզիչն է եղել Գվարդիոլայի նման վարպետը: Շնորհակալ եմ նրան այն բոլոր տիտղոսների ու շնորհքների համար, որոնք նրա շնորհիվ եմ ձեռք բերել":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 377 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0