Home » 2012 » Հունիս » 24 » Պիկե. "Պորտուգալիան միայն Ռոնալդուն չէ"
16:22
Պիկե. "Պորտուգալիան միայն Ռոնալդուն չէ"
 Կատալոնական "Բարսելոնայի" կենտրոնական պաշտպան և Իսպանիայի ազգային ընտրանու խաղացող Խերարդ Պիկեն այսօր հայտարարել է, որ "ԵՎՐՈ 2012"-ի կիսաեզրափակչի իրենց մրցակցի` Պորտուգալիայի ազգային ընտրանու կազմում լավագույն և ուժեղ խաղացողներ շատ կան, թեև իհարկե, նրանց առաջատարը Մադրիդի "Ռեալի" հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն է: "Մեզ սպասվում է հետաքրքիր դիմակայություն պորտուգալացիների հետ: Ռոնալդուի հետ ես վաղուց եմ ծանոթ, բացի այդ` Պորտուգալիայի կազմում են խաղում "Ռեալի" երկու պաշտպանները` Պեպեն ու Կոենտրաուն, որոնց հետ ես նույնպես պայքարել եմ իմ թիմի` "Բարսելոնայի" կազմում: Այս տարի պորտուգալացիները հոյակապ հավաքական ունեն, և ստիպված կլինենք մի լավ չարչարվել` նրանց դիմադրությունը կոտրելու համար",- ասել է իսպանացի երիտասարդ պաշտպանը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 443 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0