Կատալոնական "Բարսելոնայի" առաջատար պաշտպան Խերարդ Պիկեն հայտարարել է, որ "Շախտյորը" իր տրամադրության տակ ունի հրաշալի բրազիլացիների. "Շախտյորի" դեմ խաղալը միշտ էլ շատ բարդ է: Այս արդյունքը մեզ հնարավորություն կտա հնարավորինս հանգիստ խաղալ Դոնեցկում": Խոսելով հնարավոր "Սուպեր Կլասիկոյի" մասին "Լիգայի" կիսաեզրափակիչում, Պիկեն ասել է. "Ռեալը" և "Բարսան" Եվրոպայի ուժեղագույն թիմերն են: Այս թիմերի հակամարտությունը յուրահատուկ կլինի, այն էլ "Լիգայի" կիսաեզրափակչում ու երկու վճռորոշ խաղով":
|