16:32 Պիկեն` իր, Պույոլի ու Շակիրայի մասին | |
Կատալոնական "Բարսելոնայի" կենտրոնական պաշտպան Խերարդ Պիկեն իսպանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ կայացած հանդիպման ժամանակ նշել է, որ իր թիմակից Կառլես Պույոլն ամենայն հավանականությամբ կմասնակցի "Արսենալի" հետ "Չեմպիոնների լիգայի" գավաթի 1/8 եզրափակիչ փուլի պատասխան հանդիպմանը և մեծ օգնություն ցույց կտա վերջին շրջանում անվստահ գործող իրենց պաշտպանական գծին: Պիկեն անդրադարձել է նաև իր ընկերուհու` հարավամերիկյան հանրահայտ երգչուհի Շակիրայի հետ ունեցած անձնական հարաբերություններին. "Իմ և Շակիրայի հարաբերությունների պատճառով ես չեմ կորցրել իմ խաղային զգոնությունը. անձնական կյանքս հաստատ չի ազդում իմ ցուցադրած սպորտային արդյունքների վրա: Ես պրոֆեսիոնալ եմ և գիտեմ, թե որտեղ է սկսվում մարզական կանոնակարգը, ու երբեք չեմ խախտում մարզական ռեժիմը: Խնդրում եմ հետայսու Շակիրայի հետ չկապել իմ ցուցադրած խաղային անկումներն ու վերելքները":
| |
|
Total comments: 0 | |