Կատալոնական "Բարսելոնայի" պաշտպան Ժերար Պիկեն որակազրկվել է 4 խաղով: 28-ամյա ֆուտբոլիստը կարմիր քարտ էր ստացել Իսպանիայի Սուպերգավաթի` Բիլբաոյի "Ատլետիկի" դեմ պատասխան խաղում, քանի որ երկրորդ խաղակեսի միջնամասում հայհոյել էր եզրային մրցավարին:
Այսպիսով` որակազրկման պատճառով Ժերար Պիկեն չի կարողանա իր թիմին օգնել իսպանական Պրիմերայի գալիք 4 տուրերի շրջանակներում` չմասնակցելով "Ատլետիկի", "Մալագայի", "Ատլետիկոյի" և "Լևանտեի" դեմ խաղերին:
Հետաքրքիր է, որ ավելի վաղ հաղորդվել է, թե իսպանացի ֆուտբոլիստի որակազրկումը կարող է ավելի երկար լինել` մինչև 12 խաղ:
|