06:44 Պիռլոն հեռանում է | |
Իտալական "Միլանի" բազմափորձ կիսապաշտպան Անդրեա Պիռլոն վերջակետ դրեց ակումբից իր հեռանալու մասին շրջանառվող բոլոր ասեկոսեներին:
Պիռլոյի գործող պայմանագիրը "Միլանի" հետ ավարտվում է առաջիկա հունիսի 30-ին և կիսապաշտպանը չի պատրաստվում երկարաձգել այն: Իտալիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը "Միլանի" կազմում անց է կացրել շուրջ 10 տարի: Սպասվում է, որ արդեն ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով, Անդրեա Պիռլոն պայմանագիր կկնքի Թուրինի "Յուվենթուսի" հետ: "Ես եկել եմ "Միլանի" շտաբ-բնակարան, որպեսզի հրաժեշտ տամ ակումբի աշխատակիցներին,-Պիռլոյի խոսքերն է մեջբերել Football Italia ռադիո-կայանը,-այս թիմի կազմում ես անց եմ կացրել 10 անմոռանալի տարիներ: Հուսով եմ, որ "Միլանում" զղջալու են իմ հեռանալու համար": | |
|
Total comments: 1 | |
| |