Home » 2011 » Օգոստոս » 23 » Պիրեսը խնդրում է Վենգերին ուշքի գալ
19:37
Պիրեսը խնդրում է Վենգերին ուշքի գալ

 Լոնդոնի "Արսենալի" նախկին կիսապաշտպան Ռոբեր Պիրեսը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հայտարարել է, որ ներկայիս կազմով "Արսենալը" չի կարող ոչ մի հաջողության հասնել ոչ միայն Եվրոպայում, այլև Անգլիայում խաղարկվող բոլոր մրցաշարերում: "Վենգերի համար եկել է լուրջ մտածելու ժամանակը: Նրան այդ մասին արդեն շատերն են ասել, և ես համաձայն եմ մեծամասնության հետ: Նախկինում շատ ֆուտոբլիստներ երազում էին խաղալ "Արսենալի" կազմում, իսկ հիմա շատերը "փախչում" են "Արսենալից" (բերում է Գայել Կլիշիի, Էմանուել Էբուեի, Սամիր Նասրի օրինակը): Իհարկե, այդտեղ կա նաև Վենգերի մեղքի բաժինը: Եթե նա նոր ու որակյալ ֆուտբոլիստներ չգնի, ապա "Արսենալի" վիճակը էլ ավելի կվատանա: Չեմ կարծում, որ այսօրվա "Արսենալը" կարող է մրցակցել այնպիսի թիմերի հետ, ինչպիսիք են "Մանչեսթեր Սիթին" ու "Չելսին": Անհնար է ներկայումս Եվրոպայում տիտղոսներ նվաճել միայն երիտասարդ ֆուտբոլիստներով",-ճշմարտացիորեն ասել է Պիրեսը:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 478 | Added by: Hartsat | Tags: Գայել Կլիշի, ֆուտոբլիստ, մրցաշար, կազմ, ԶԼՄ, Արսենալ, Եվրոպա, Անգլիա, Ռոբեր Պիրես, կիսապաշտպան | Rating: 5.0/1
Total comments: 0