Home » 2011 » Սեպտեմբեր » 4 » Պիրլոն կարծում է, որ "Ա Սերիան" թուլացել է
07:52
Պիրլոն կարծում է, որ "Ա Սերիան" թուլացել է
Թուրինի "Յուվենթուսի" բազմափորձ կենտրոնական կիսապաշտպան Անդրեա Պիրլոն իտալական ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հայտնել է, որ "Ա Սերիայում" նվազել է թիմերի միջև եղած մրցակցությունը և այդ է պատճառը, որ իտալական թիմերը լավ չեն հանդես գալիս եվրոպական խոշոր մրցաշարերում: "Այժմ աշխարհում կան առաջնություններ, որոշ շատ ավելի ուժեղ են, քան մեր "Ա Սերիան": Վերջին տարիներին մեր թիմերի ընդհանուր խաղամակարդակը մեծ տեմպերով նվազել է ու հիմա պետք է մեծ ջանքեր գործադրենք, որպեսզի կարողանանք վերականգնել մեր նախկին մակարդակը: Ինչ վերաբերում է "Յուվենթուսին", ապա կարող եմ վստահորեն ասել, որ մեր նպատակն է նախ վերադառնալ "Չեմպիոնների լիգա", ապա Սկուդետտոյի համար պայքարել հզոր "Միլանի" և "Ինտերի" դեմ",-ասել է Պիրլոն La Gazzetta dello Sport հանրահայտ հանդեսին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 455 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0