Home » 2011 » Մարտ » 1 » Պիզարոն կարծիք է հայտնել հայազգի մասնագետի մասին
19:57
Պիզարոն կարծիք է հայտնել հայազգի մասնագետի մասին
Գերմանական Բրեմենի "Վերդերի" և Պերուի ազգային հավաքականի հարձակվող Կլաուդիո Պիզարոն ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում իր կարծիքն է հայտնել Պերուի ընտրանու նոր գլխավոր մարզիչ նշանակված հայ մասնագետ Սերխիո Մարկարյանի մասին:
Պիզարոն ասել է . "Ես նոր միայն պետք է մարզվեմ նրա գլխավորությամբ: Մինչ այժմ ես միայն խոսել եմ նրա հետ: Նա փորձառու մարզիչ է, որն աշխատում է առավելագույն արդյունքը քաղել իր տրամադրության տակ եղած ֆուտբոլիստներից:  Կարծում եմ, որ նա շատ խելացի և տակտիկապես խորամանկ մարզիչ է: Ես համոզված եմ, որ նրա հետ միասին մենք էական հաջողությունների կհասնենք":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 534 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 1