ՈՒԵՖԱ-ի ներկայիս նախագահ Միշել Պլատինին, ով իր ժամանակին հասցրել է յուրօրինակ ռեկորդ սահմանել և երեք տարի անընդմեջ` 1983-85թթ.-ին նվաճել "Ոսկե գնդակը", իր կարծիքն է հայտնել կատալոնական "Բարսելոնայի" արգենտինացի առաջատար հարձակվող Լիոնել Մեսսի մասին. "Եթե Մեսսին ստանա չորրորդ "Ոսկե գնդակը", ուրեմն նա իրոք արժանի է դրան”: Հավելենք, որ Լեո Մեսսին, ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի համարվում է մրցանակի գլխավոր հավակնորդը:
|