19:34 Պլատինի. "Մեսսին մեծ շանսեր ունի գերազանցելու իմ ռեկորդը" | |
ՈւԵՖԱ-ի գործող նախագահ Միշել Պլատինին, ով այս օրերին գտնվում է Ճապոնիայում, որտեղ տեղի է ունենում "Աշխարհի ակումբային առաջնությունը", իր հիացմունքն է հայտնել կատալոնական "Բարսելոնայի" առաջատարի՝ Լիոնել Մեսսիի հանդեպ: Պլատինին ասել է, որ Մեսսին կարող է շրջանցել իր սահմանած ռեկորդը, եթե նվաճի "Ոսկե գնդակը"` դառնալով այս պատվավոր մրցանակի եռակի դափնեկիր: Պլատինիի խոսքերն է մեջբերում ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը. "Ես շատ ուրախ եմ Մեսսիի համար: Նա ֆանտաստիկ ֆուտբոլիստ է և կարող է շրջանցել իմ սահմանած ռեկորդը: Ի վերջո, ռեկորդները նրա համար են, որ գերազանցվեն": Հիշեցնենք, որ Պլատինին միակ ֆուտբոլիստն է, ում հաջողվել է երեք անգամ անընդմեջ նվաճել այս մրցանակը, և Մեսսին հունվարին հնարավորություն ունի կրկնել այս նվաճումը:
| |
|
Total comments: 0 | |