Home » 2012 » Սեպտեմբեր » 30 » Պոդոլսկին վստահ է իր թիմի ուժերին
10:58
Պոդոլսկին վստահ է իր թիմի ուժերին
 Գերմանիայի ազգային ընտրանու և Լոնդոնի "Արսենալի" հարձակվող Լուկաս Պոդոլսկին օրերս ասել է, որ իր թիմը լրջորեն հավակնում է Անգլիայի չեմպիոնի տիտղոսին: "Անգլիայի առաջնությունը լավագույնն է աշխարհում: Այստեղ կան 6 թիմեր, որոնք կարող են պայքարել չեմպիոնության համար և մենք այդ թիմերի շարքում ենք: Մենք հավատում ենք, որ այս տարի կարող ենք լուրջ հաջողության հասնել: Անցկացրած 6 խաղում արդեն 9 միավոր ունենք: Դեռ պատրաստ ենք ցանկացած թիմի դեմ խաղին, քանի որ ուզում ենք հաղթել: Անկասկած, մենք հավակնում ենք այս տարվա չեմպիոնությանը",- ասել էր Լուկաշ Պոդոլսկին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 405 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0